Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի ստահակին, ում տված տեղեկություններով բանդան թալանել էր իր ընկերոջ տունը

Blog Image

Մարտի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի, վարչության պետի տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Սոված ում աչքը կհանես՝ ինձ հաց տվողի կամ հայտնաբերել Հուդային» անունը։

Նշված օպերացիայի արդյունքում Լոռու մարզի քրեական ոստիկանները իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ Լոռու մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալբերտ Հովսեփյանին, ում նախ տեղափոխել են Լոռու մարզային քրեական վարչություն, ապա ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Նա Լոռու մարզում հայտնի է, որպես դագաղագործ և հենց այս ստահակ, ճիվաղն է, որ մարտի 4-ին, Վանաձորում ոստիկանների կողմից տաք հետքերով վնասազերծված երկու եղբայրներիի կողմից կազմակերպված բանդային է տվել Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տան տվյալները։ Տականքը անգամ մինչև  հանցագործության պահը հանցավոր խմբի անդամներից մի քանիսի հետ այցելել է իր զոհի տուն, տեղանքը ամբողջությամբ ցույց է տվել և հայտնել, որ մարտի 3-ին, տուժած Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ տանից մի քանի ժամ բացակայելու է, որովհետև այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը ու գողերը կարող են հանգիստ մտնել տուն, ինչը որ ճիվաղները անում են, բայց շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Լոռու մարզային քրեական վարչության  ծառայողների՝ գողոնը դեռ չտեղափոխված Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վնասազերծվում են։

Այսօր Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից վնասազերծված Ալբերտ Հ․-ն անգամ մասնակցել է Ա․ Կարապետյանի ծննդյան արարողությանը, խմել նրա կենացը, կիսել նրա տան հացը։ Լոռու մարզում նրան ճանաչում են «Դագաղի տակացու» մականունով,-հայտնում է shamshyan.com-ը։

Send