Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանական կողմի հետ դեմ առ դեմ հանդիպում կանցկացվի շատ շուտով. Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները կներկայացնեն ամերիկյան կողմը՝ Իրանի հետ նախատեսված բանակցություններում։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ New York Post-ին տված հարցազրույցում։

 «Պակիստանում կլինեն Ուիթքոֆը, Քուշները, գուցե նաև փոխնախագահ Ջեյ դի Վենսը, դեռ չգիտեմ, դրանք անվտանգության հետ կապված հարցեր են»,- ասել է Թրամփը։

 Նա վստահեցրել է, թե ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև դեմ առ դեմ բանակցությունները կանցկացվեն շատ շուտով։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումների, ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների առաջին փուլն անցկացնելու են ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Send