Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու օրինագիծը

Blog Image

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացում:

Այն ընդունվել է 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:

Խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 10 տարվա պատիժ: Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 15 տարվա պատիժ:  Տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, իսկ այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ: Գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է 3-6 տարվա պատիժ,իսկ այս օրինագծով սահմանվում է 8-15 տարվա պատիժ:

Send