Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել, հայտարարել է մարզպետ Միխայիլ Եվրաեւը։
Աանօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են ուղևորատար ավտոբուսի վրա, վիրավորվել է 10 մարդ։ Վնասվել են նաև արդյունաբերական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և մանրածախ առևտրի օբյեկտներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարվում են։
Մարզում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 67 անօդաչու թռչող սարք։

Русский