«Խաղաղության ջանքե՞ր։ Եռակողմ հանդիպո՞ւմ ԱՄԷ-ում։ Դիվանագիտությո՞ւն։ Ուկրաինացիների համար սա ռուսական ահաբեկչության ևս մեկ գիշեր էր»,- գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Պուտինը ցինիկաբար հրամայեց դաժան զանգվածային հրթիռային հարված հասցնել Ուկրաինային հենց այն պահին, երբ պատվիրակությունները հանդիպում էին Աբու Դաբիում՝ Ամերիկայի գլխավորած խաղաղության գործընթացը առաջ մղելու համար։ Նրա հրթիռները հարվածեցին ոչ միայն մեր ժողովրդին, այլև բանակցային սեղանին։
Երկու խոշորագույն քաղաքները՝ Կիևը և Խարկովը, ցնցվեցին բարձր պայթյուններից։ Օգտագործվեցին տասնյակ բալիստիկ և օդային բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր»,- նշել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարվածել է ռազմական թիրախների՝ ի պատասխան Ուկրաինայի գործողությունների։

Русский