Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր․ Գառնիկ Դանիելյան

Blog Image

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արմենուհի Կյուրեղյանի և Արմինե Խերանյանի հետ այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր:

Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին:

Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:

Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն»:

Send