Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Իրանից Երևան չվերթ է չեղարկվել, ևս մեկը՝ հետաձգվել

Blog Image

Իրանից Հայաստան իրականացվող մեկ չվերթ չեղարկվել է, իսկ ևս մեկ՝ Թեհրան–Երևան չվերթը, որն այսօր պետք է իրականացվեր, հետաձգվել է և կկայանա հուլիսի 27-ին։ Բացի այդ, մի շարք միջազգային չվերթներ ուշացումով կհասնեն Երևան։ Այս մասին MediaHub-ը տեղեկացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից։

Մասնավորապես, չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը, որը պետք է ժամաներ Հայաստանի մայրաքաղաք այսօր՝ ժամը 18:30-ին։

Բացի այդ, ուշացումով սպասվում է Ռուսաստանից ժամանող վեց չվերթ, այդ թվում՝ Կազանից, ինչպես նաև ուշացումով կժամանի Շարմ էլ Շեյխից իրականացվող չվերթը։

Send