Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Տարածաշրջանում ցրված ամերիկյան բազաները հարձակման անմիջական շառավղում են․ Իրանի բանակի խոսնակ

Blog Image

Միացյալ Նահանգների կողմից ցանկացած «սխալ հաշվարկ» կհանդիպի «անհապաղ և վճռական պատասխանի»,  հայտարարել է  Իրանի բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Մուհամեդ Աքրամինիան։ 

Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը դաս են քաղել, և որ «տատանվելը և թշնամուն ժամանակ տալը այլևս ընդունելի չեն»։

Աքրամինիան նշել է, որ նախապես մշակվել են օպերատիվ պլաններ, և տրվել են հրահանգներ՝ «բոլոր հնարավոր սցենարներին» անհապաղ արձագանքելու համար։

Բրիգադային գեներալի խոսքով՝ «տարածաշրջանում ցրված ամերիկյան բազաները հարձակման անմիջական շառավղում են», և դրանց դեմ կարող են «կիրառվել անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ»։

Նա նաև զգուշացրել է, որ ամերիկյան ցանկացած հարված «չի ընթանա այնպես, ինչպես Թրամփը պատկերացնում է», այսինքն՝ արագ գործողություն, որին կհաջորդի դրա ավարտի մասին հայտարարություն մի քանի ժամվա ընթացքում։

Զինվորականի խոսքով՝ սա կարող է հանգեցնել լայնածավալ բախման, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը։

 

Send