Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վիեննայի թանգարանից գողացել են Եգիպտոսի թագուհուն պատկանած 4.3 միլիոն դոլարանոց ադամանդե վզնոց

Blog Image

Վիեննայի կիրառական արվեստի թանգարանից գողացել են Եգիպտոսի թագուհի Նազլի Սաբրիին (1919-36) պատկանած 673 ադամանդ պարունակող վզնոցը։ Վերջերս կայացած աճուրդում զարդերի արժեքը կազմել է մոտ 4.3 միլիոն դոլար, հաղորդել է DPA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ վզնոցը ֆրանսիական «Van Cleef & Arpels» ոսկերչական տան հավաքածուի ավելի քան 300 նմուշներից բաղկացած ցուցահանդեսի մաս է կազմել։ Թանգարանի աշխատանքային ժամերին երկու անհայտ անձինք կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել են այն և փախել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։

Ըստ MAK կայքի՝ գողացված վզնոցը պարունակում է 673 ադամանդ, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ Այն պատկանել է Եգիպտոսի թագուհի Նազլիին։ 2015 թվականին վզնոցը վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում գրեթե 4.3 միլիոն դոլարով։

Send