Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հրադադար չի խնդրում․ Արաղչի

Blog Image

Իրանը ոչ մեկից չի խնդրում հրադադար, և Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք չենք խնդրում հրադադար և որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք ԱՄՆ-ի հետ։ Մենք երկու անգամ բանակցել ենք նրանց հետ, և ամեն անգամ նրանք հարձակվել են մեզ վրա բանակցությունների ընթացքում», – ասել է նախարարը NBC News-ին տված հարցազրույցում։ «Մեր կողմից հրադադարի խնդրանք չի եղել, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք։ Մենք երբեք նման հաղորդագրություններ չենք ուղարկել նրանց։»։

Send