Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խախտումներ՝ մի շարք ընտրատարածքներում. թվերը չեն համապատասխանել

Blog Image

Այսօր ժամը 08.00-ից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կատարում է իր ընտրությունը։ MediaHub-ը վաղ առավոտից աշխատում է 9/36 ընտրատարածքում, և արդեն իսկ խախտում է արձանագրել։ Նույն խնդիրն է արձանագրվել նաև 10/24, 10/4 ընտրատարածքներում։

Քվեարկության կտրոնի վրա կնիք չի դրվել, ինչը արձանագրել է քաղաքացիներից մեկը։

ԿԸՀ-ից մեզ տեղեկացրին, որ սա խախտում չի կարող համարվել, կարևորը՝ քաղաքացու ազատ ընտրությունը չի խոչընդոտվում։

Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ այդ նույն քվեարկության կտրոնի թիվն ու նախապես տրամադրված ցուցակներում քաղաքացու համարը չեն համապատասխանել։

Send