UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլիա Թոփուրիա - Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար:
«Մենք սպասում ենք Իլիայի և Ջասթինի մենամարտին: Դրանից հետո ես կհանդիպեմ հաղթողի հետ: Արդյոք դա պաշտոնակա՞ն է: Ինձ այդպես են ասել: Ես կարող եմ մենամարտել նաև Օլիվեյրայի հետ, քանի որ չեմ ցանկանում շատ երկար սպասել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Home of Fight-ը։
Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրած պրոֆեսիոնալ ելույթների ընթացքում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել ընդամենը 3 պարտություն:

Русский