Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է, թե ինչու է ուշ քնելը վնասակար դպրոցականների համար

Blog Image

Դպրոցականները, ովքեր պարբերաբար չեն պահպանում քնի գրաֆիկը, կարող են գլխացավեր և քնի խնդիրներ ունենալ, «Մոսկվա 24»-ին ասել է նյարդաբան Նատալյա Սուվորինովան։

Սուվորինովան պարզաբանել է, որ տարրական դպրոցի երեխաներին վերականգնվելու համար անհրաժեշտ է մոտ 10 ժամ քուն, մինչդեռ ավագ դպրոցի աշակերտներին՝ առնվազն ութ ժամ։ Նա նաև խորհուրդ է տվել նրանց քնել մինչև ժամը 00:00-ն, քանի որ օրգանիզմը կեսգիշերից առաջ սկսում է արտադրել քնի հորմոն մելատոնին։ Հակառակ դեպքում երեխաների օրգանիզմը կարտադրի կորտիզոլ, ինչը կհանգեցնի նյարդային համակարգի սթրեսային ռեժիմի։ Սա կարող է հանգեցնել ուսուցման, նոր նյութը hիշելու դժվարությունների և դյուրագրգռության։

Բժիշկը նշել է, որ ընդհանուր առմամբ, անբավարար քուն ունեցող երեխան ավելի հակված է սթրեսի, կարող է տառապել լարվածության գլխացավերից և դժվարանալ դպրոցական աշխատանքները յուրացնել: Քունը հեշտացնելու համար նա խորհուրդ է տվել այս ընթացքում անջատել սենյակի լույսերը և խուսափել գաջեթներից։

«Կա նաև մեկ արդյունավետ մեթոդ. ոտքերը լվանալ սառը ջրով, ապա ուժեղ շփել դրանք, հագել բրդյա գուլպաներ և քնելուց առաջ մի քանի րոպե քայլել սենյակում: Սա խթանում է ոտքերի արյան հոսքը, և արյան ընդհանուր շրջանառությունը մի փոքր դանդաղում է, ինչը հեշտացնում է երեխայի քնելը», - բացատրել է Սուվորինովան:

Send