Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։
 

Send