Կաթողիկոս և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Վճռաբեկ դատարանը որոշում է հրապարակել։ Այն արձանագրել է, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։
Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում: Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։

Русский