Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Կոտայքում, «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի արգելապատնեշներին, տուժածներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send