Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Վրաստանը հակառուսական պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ դրանք կարող են վնասել հենց Թբիլիսիին․ ԱԳ նախարար

Blog Image

Վրաստանը հակառուսական պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ դրանք կարող են վնասել հենց Թբիլիսիին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

«Մենք չենք կարող և չենք կիրառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դա գործնականում ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, բայց շատ էական ազդեցություն կունենա Վրաստանի վրա», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բոչորիշվիլին։

Նա ընդգծել է, որ երկիրը շարունակում է պահպանել ֆինանսական ոլորտի և սահմանով ապրանքների տեղաշարժի վերաբերյալ միջազգային պատժամիջոցները, սակայն հակառուսական միջոցառումներից հրաժարվելը Թբիլիսիի ռազմավարական որոշումն է։

Հունվարի 29-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կամ Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրեր չկան։ Նա ընդգծել էր, որ Վրաստանը ողջունում է Ուկրաինայի նոր դեսպանի նշանակումը և հույս ունի, որ այս քայլը ազդարարում է Վրաստանի նկատմամբ ուկրաինական իշխանությունների «թշնամական հռետորաբանության» վերանայման մասին։

Send