Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանին շարունակում են շնորհավորել

Blog Image

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առիթով. «Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»:

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան. «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչ. «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։

Send