Իրանի հետ գործարք չի լինի, եթե Թեհրանը մտադիր է միջուկային զենք ունենալ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես նամակ գրեցի Սի Ծինպինին՝ խնդրելով նրան չմատակարարել զենք Իրանին։ Նա ինձ նամակ ուղարկեց՝ ասելով, որ, ըստ էության, դա չի անում», - ասել է ԱՄՆ նախագահը «Fox News»-ին տված հարցազրույցում։
- Եթե դուք ինձ ասեիք, որ նավթը կարժենա ընդամենը 92 դոլար մեկ բարելի համար, ես շատ կզարմանայի։ Ես շատ ուրախ եմ։ Ինձ սխալ մեջբերեցին։ Կարծում եմ՝ նավթի գինը կվերադառնա իր նախկին մակարդակին։ Ասում են՝ ես սպասում եմ, որ նավթի գները կբարձրանան մինչև միջանկյալ ընտրությունները, ես չեմ սպասում։
- Սի Ծինպինը մարդ է, ով նավթի կարիք ունի, մենք՝ ոչ։
- Մեր ամբողջ երկրում չկա ոչ մի չինական մեքենա։ Մինչդեռ Չինաստանը ոչնչացնում է եվրոպական մեքենա արտադրող ընկերությունները։
- Իրանի հետ պատերազմը հնարավոր էր կարգավորել «գրեթե անմիջապես»։

Русский