Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Videos Գլխավոր ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Պատարագների ժամանակ նոր բախումների կոչ արեց ու գնաց «ուդառնիկ» նվագելու

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է Ադրբեջանին, հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի անբաժան մասն է, ինչի հետևանքով Ադրբեջանը հայաթափել է Արցախը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ու 240 քկմ զավթած ադրբեջանական զինուժը դուրս գա մեր հայրենիքից։ Նիկոլ Փաշինյանը կամայականորեն խախտել է ՀՀ պետական սահմանի մասին օրենքը և սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքներից տվել է թշնամուն, նաև պատրաստվում է Սահմանադրություն փոխել։

Սրանք պարզ փաստեր են, բայց եթե որևէ մեկը հանրային միջավայրում բարձրաձայն ասի, որ Փաշինյանը չի կարող լինել, իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար, պետք է Կառավարության շենքն ազատի, ի՞նչ կլինի այդ մարդու հետ։ Պատասխանը բոլորին է հայտնի՝ այդ մարդուն իսկույն կձերբակալեն ու կդատեն։ Քաղբանտարկյալները՝ վկա։

Բայց Փաշինյանը մոտ մեկ տարի ասում է, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից, բայց նրա նկատմամբ իրավական ոչ մի գործողություն չի նախաձեռնվում։ Գարեգին Երկրորդն էլ է ընտրված կաթողիկոս, Փաշինյանն էլ է ընտրված վարչապետ, ինչո՞ւ Փաշինյանի հեռացումը պահանջողներին բանտ են գցում, իսկ կաթողիկոսի հեռացումը պահանջողներն անպատիժ են մնում։

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու կոչերից, իր համար մատուցվող պատարագներին Վեհափառի անունը զեղչելու պահանջից բացի, Փաշինյանը հիմա էլ տեսաուղերձով հայտարարել է, որ կարելի է և թույլատրվում է պատարագների ժամանակ պահանջել, որ Վեհափառի անունը զեղչվի։

Երկրի ղեկավարը հայտարարում է, որ կարելի է և թույլատրելի է ցանկացած պատարագի ընթացքը խանգարել, այն ընդհատել ու պահանջել, որ կաթողիկոսի անունը չհնչի։ Իսկ հետևանքների մասին երկրի ղեկավարը մտածե՞լ է։ Արդյո՞ք սա իրավիճակ սրելու, բախումների տանելու սադրանք չէ։

Իրավապաշտպան Տաթև Սողոյանը եկեղեցու դեմ հալածանքների, բռնաճնշումների ֆոնին իրավախախտումներ է արձանագրել նաև ոստիկանների գործողություններում։ Ի՞նչ իրավունքով են նրանք կաթողիկոսի անունը հնչեցնող քաղաքացիներին բերման ենթարկում։

Փաշինյանի համար մատուցված պատարագներին կաթողիկոսի անունը հնչեցնողների բերանը փակելով, քարշ տալով հանում են եկեղեցուց, և իրավապահ համակարգը դա նորմալ է համարում։ Իսկ նորմալ կհամարի՞, երբ ավանդական Սուրբ պատարագներին կաթողիկոսի անունը զեղչել պահանջողին պատարագի մասնակիցները փորձեն լռեցնել ու եկեղեցուց դուրս հանել։

Send