Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մերցը հայտարարել է ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ գնելու համաձայնագրի մասին

Blog Image

Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ Tomahawk թևավոր հրթիռներ գնելու վերաբերյալ, Բունդեսթագում հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Մենք համաձայնության եկանք ԱՄՆ կառավարության հետ ամերիկյան Tomahawk հրթիռներ գնելու և դրանք Գերմանիայում տեղակայելու վերաբերյալ», - ասել է Մերցը։

Ըստ նրա՝ սա «կփակի պաշտպանության մեջ կարևոր ռազմավարական բացը»։ «Եվ միևնույն ժամանակ մենք կաշխատենք մեր սեփական եվրոպական համակարգերի մշակման և Եվրոպայում դրանք տեղակայելու ուղղությամբ», - հավելել է կանցլերը։

Send