Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրով ամերիկացի միլիարդատեր և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով։
«Ազատության շքանշանով պարգևատրել Իլոն Մասկին՝ ձեռնարկատեր, ինժեներ և SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենին, ԱՄՆ»,- նշված է հրամանգրում։
Հրամանագրի համաձայն՝ Մասկը պարգևատրվում է մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման մեջ անձնական ակնառու նվաճումների համար։

Русский