Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ունենք ևս մեկ շուկա, որը շուտով կբացվի, Իրանն է․ Թրամփ

Blog Image

«Մենք ունենք ևս մեկ շուկա, որը շուտով կբացվի, և դա գեղեցիկ երկիր Իրանն է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ Իրանը գեղեցիկ վայր է։ «Ուզո՞ւմ է այնտեղ գնալ որևէ մեկը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պայքարում է սննդի պակասի դեմ, և մենք վերցնելու ենք նրանց գումարի մի մասը, ծախսելու ենք այն և գնելու ենք մեծ քանակությամբ ցորեն, սոյա և եգիպտացորեն։ Այս գործընթացը շուտով կսկսվի։ Եվ այն կլինի զանգվածային»,- նշել է Թրամփը։

«Մենք նրանց բավականին լավ ենք հաղթել։ Եվ հիմա մենք բանակցում ենք ուժի դիրքերից։ Մաքուր ուժի։ Նրանք գիտեն դա։ Եվ նեղուցն արդեն բաց է։ Եվ մենք ռեկորդներ ենք սահմանում նեղուցում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Send