Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի իրավապահները բացահայտել են հանցավոր խումբ, որի ղեկավարման համար կասկածվում է կին ընդդիմադիր պատգամավոր

Blog Image

Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել են հանցավոր խումբ, որի ղեկավարման համար կասկածվում է պատգամավոր Հաննա Սկորոխոդը։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրների համաձայն՝ կասկածյալը «Ապագայի համար» խորհրդարանական խմբի պատգամավոր Հաննա Սկորոխոդն է։

Նրան կասկածում են խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Պատգամավորն ինքը արդեն հաստատել է, որ իր տանը քննչական գործողություններ են ընթացել։ Նա հայտարարել է, որ «թաքցնելու ոչինչ չունի» և դա անվանել է «ընդդիմության վրա ուղղակի ճնշում»։

«Իմ գործունեությունը տեսանելի է։ Սակայն այս իրադարձությունների ժամանակագրությունն ու համատեքստը հանգեցնում են հստակ եզրակացության. ես սա համարում եմ ընդդիմության վրա ուղղակի ճնշում և իմ սկզբունքային դիրքորոշման պատճառով իմ քաղաքական գործունեությունը խոչընդոտելու փորձ», - գրել է Աննա Սկորոխոդը։

Send