Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել

Blog Image

1982 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հաղթող, «Միլանի» լեգենդար նախկին պաշտպան և ավագ Ֆրանկո Բարեզին է մահացել 66 տարեկան հասակում։

Պաշտպանն իր ողջ ակումբային կարիերան (20 տարի) անցկացրել է միայն իտալական «Միլան» ակումբում՝ երկար տարիներ լինելով թիմի անփոխարինելի ավագը: Նա նվաճել է բազմաթիվ ակումբային և միջազգային տիտղոսներ.

Իտալիայի հավաքական
Աշխարհի չեմպիոն – 1982  
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր – 1994 
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1990 

«Միլան»
Իտալիայի չեմպիոն (Սերիա Ա)՝ 6 անգամ — (1978/79, 1987/88, 1991/92, 1992/93, 1993/94, 1995/96) 
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի / Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող՝ 3 անգամ — (1988/89, 1989/90, 1993/94) 
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր՝ 3 անգամ — (1989, 1990, 1994) 
Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 2 անգամ — (1989, 1990)  Իտալիայի սուպերգավաթակիր՝ 4 անգամ — (1988, 1992, 1993, 1994) 
Սերիա Բ-ի չեմպիոն (բարձրագույն խաղարկություն դուրս գալով)՝ 2 անգամ — (1980/81, 1982/83) 
Միտրոպայի գավաթակիր՝ 1 անգամ — (1982) 

«Միլանում» բացառիկ ավանդի և վաստակի համար ակումբը հավերժացրել է Բարեզիի 6-րդ համարի մարզաշապիկը՝ հանելով այն գործածությունից: 

Send