Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Բորենիները հետ են քաշվում, երբ իրենց մռութին հարված են ստանում

Նախընտրական թոհուբոհը սկսվել է․ գաղնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել, վերատադրվել է ուզում՝ երրորդ անգամ։ Բայց կար ժամանակ, երբ նա ասում էր՝ նույն մարդը 2 անգամից ավելի չի կարող ղեկավարել Հայաստանը։

 2015 թվականին, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, ինչը քաղաքական ուժին թույլ է տալիս անսահմանափակ ժամկետով ղեկավարել երկիրը, եթե 50 տոկոսից ավելի ձայն հավաքի։

 6 ամիս է մնացել ընտրություններին. իշխանությունները պատրաստվում են, ընդդիմությունը փորձում է հակակշիռ ստեղծել։

 Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Մի մասը կարծում է, որ պետք է ստեղծվի ընդդիմության մեկ միասնական ճակատ՝ միասնական թեկնածուով։ Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն այլ կարծիքի է՝ կարղ են ընդդիմադիր տարբեր ուժեր ձևավորվել և ընտրություններին ստանալ  գերակշռող ձայներ։

 Իշխանությունը լեգիտիմության ճգնաժամ է ապրում, հանրային վստահություն չի վայելում. սոցհարցումներն են ցույց տալիս։ Բայց կա չկողմնորոշվածների, քաղաքականությամբ չզբաղվողների ստվար հատված։ Հենց նրանց հետ պետք է աշխատի ընդդիմությունը. կարծում է Խաչիկ Գալստյանը։

 Իշխանությունները հանրությանը հրամցնում են խաղաղության օրակարգը և ցույց տալիս դրա «պտուղները»՝ Ադրբեջանի տարածքով ցորեն ու բենզին է գալիս Հայաստան։ Նախընտրական փուլում իշխանությունը շարունակում է եկեղեցու դեմ հալածանքները. Մայր աթոռի վրա իշխանության աջակիցների այս անգամվա գրոհը վերածվեց ասպատակության։

 Հավատացյալ ժողովուրդը դեռ շոկի մեջ է՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ի դեպքերի ժամանակ կանգնել էր Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Վեհափառի գերեզմանաքարի վրա ու խառնամբոխին հրահանգում էր Տաճարի դուռը գրոհել։ Ասպատակությանը ներկա Տեր Վրթանեսի սիրտը չի դիմացել, կաթված է ստացել։ Իշխանությունները դեռ գնահատական չեն տվել՝ Վեհարանն այսպե՞ս են պատրաստվում «ազատել կաթողիկոսից»՝ ճանապարհին ամեն ինչ, նաև սրբություններն ավերելո՞վ։

 Իսկ Հայոց եկեղեցին կար ու մնաց իր բարձրության վրա։


 

Send