Շոգը կարող է ազդել ինչպես դեղամիջոցների անվտանգության, այնպես էլ արդյունավետության վրա, զգուշացրել է բրիտանացի ընտանեկան բժիշկ Ասիմա Հանիֆը «The Mirror»-ին տված հարցազրույցում։
թվարկել է այն դեղամիջոցները, որոնք դադարում են ազդել շոգ եղանակին։
Ըստ բժշկի՝ ջերմային վնասման նկատմամբ առավել զգայուն դեղամիջոցներն են հակաբիոտիկները, ասթմայի ինհալյատորները, հակահիստամինային դեղամիջոցները, հակադեպրեսանտները, բարձր արյան ճնշման դեղամիջոցները, ինսուլինը, հորմոնալ դեղամիջոցները, ներարկումները և շաքարախտի դեղամիջոցները, ինչպիսին է «Օզեմպիկը»։
«Բարձր ջերմաստիճանը կարող է փոխել դեղամիջոցների քիմիական կայունությունը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են չազդել նախատեսվածի պես կամ ժամանակի ընթացքում կարող են պակաս արդյունավետ դառնալ: Դժվարությունն այն է, որ ջերմային վնասը միշտ չէ, որ նկատելի է»: Նույնիսկ եթե դեղամիջոցը նորմալ տեսք ունի, այն դեռ կարող է վնասվել ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցության տակ», - բացատրել է Հանիֆը։
Նա խորհուրդ է տվել օգտագործել ջերմամեկուսացված պայուսակներ, ինչպես նաև սառեցնող հեղուկի փաթեթներ՝ անհրաժեշտության դեպքում դեղամիջոցները պահելու համար։
Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալությունը (MHRA) նշել է, որ պարացետամոլը և իբուպրոֆենը կարող են կորցնել իրենց արդյունավետությունը ջերմության պատճառով, մինչդեռ ասպիրինը կարող է քայքայվել թթուների, որոնք խիստ գրգռում են ստամոքսը։ Գործակալությունը խորհուրդ է տվել դեղամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ դեղահաբերը, ինհալյատորները, EpiPens-ը և հորմոնալ պլաստիրները, պահել 25 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանում։

Русский