Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն

Blog Image

Տանձը պատկանում է այն առողջարար մրգերի շարքին, որոնց օգտագործումն անհրաժեշտ է առողջության պահպանման համար: Այս միրգը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել աշնան և ձմռան ամիսներին` գրիպից և հազից զերծ մնալու համար: Այն ակտիվացնում է թոքերի աշխատանքը, պահում խոնավ և մանրէազերծ, ինչպես նաև, նպաստում լորձարտադրությանը: Տանձը C և K վիտամինների աղբյուր է և պաշտպանում է օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից:

Տանձն օգտակար է ոսկորների համար

Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը պահել ոսկորներում: Այն նաև նաև օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայումը:

Տանձը պաշտպանում է դիաբետից

Տանձը նաև պոլիֆենոլ է պարունակում, որը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Տանձն օգտակար է անպտղության դեպքում

Տանձը բազմաթիվ օգտակար սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ֆոլաթթու, որոնք դյուրացնում են բեղմնավորումը:

 Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան հազար տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով: Սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են А, С, К, РР, վիտամիններն ու В  խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր:

Միաժամանակ տանձը ցածր կալորիականությամբ միրգ է համարվում, դրա 100 գրամը ընդամենը 47 կկալ է պարունակում։

Տանձի օգուտը

Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ սննդային բջջանյութերն անհրաժեշտ է մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Ամենից շատ սննդային բջջանյութ պարունակվում է թեթև չհասած տանձի մեջ։

Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան, oրինակ, խնձորը, քանի որ այն մեծ քանակությաբ սորբիտ է պարունակում: Այս քաղցր նյութը շաքարավազի փոխարինիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:

Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոդիներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և անոթների վրա, ինչպես նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դարձնում են ավելի առաձգական:

Send