Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային

Համաշխարհային տնտեսական ֆորումը քննարկում է միջոցառումը Դավոսից տեղափոխելու հարցը

Blog Image

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները քննարկում են միջոցառման անցկացման վայրը Դավոսից Եվրոպական Միության կամ Միացյալ Նահանգների որևէ քաղաք տեղափոխելու կամ ռոտացիայով տարբեր վայրերում անցյացնելու հնարավորությունը, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ՀՏՖ կազմակերպիչները կարծում են, որ միջոցառումը չափսերո գերազանցում է Դավոսում իր ավանդական ալպյան վայրը։

Ֆորումի ժամանակավոր համանախագահ, ամերիկյան BlackRock ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լարի Ֆինկը «անձնական զրույցում քննարկել է այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են գագաթնաժողովը Դավոսից տեղափոխելը կամ վայրերի փոփոխության օգտագործումը»։ Քննարկված քաղաքների թվում են եղել Դետրոյթն ու Դուբլինը։

Ֆինկը նպատակ ունի «բարեփոխել ֆորումը, որը լայնորեն քննադատվել է չափազանց էլիտար և իրականությունից կտրված լինելու համար», պնդելով, որ այն չպետք է սահմանափակվի միայն միջոցառմանը սովորաբար մասնակցող քաղաքական և գործարար առաջնորդներով, հայտնել են աղբյուրները։

Send