Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելն ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալներ է կիսել Իրանի՝ Թրամփին uպանելու ծրագրի վերաբերյալ․ CNN

Blog Image

Իսրայելն ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալներ է կիսվել, որոնց համաձայն՝ Իրանը պատրաստել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու ծրագիր, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն այս շաբաթ նոր նախազգուշացում է ստացել, որը վերաբերում էր կոնկրետ ծրագրին։ Վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնն արդեն անընդհատ տեղեկատվության հոսք է ստացել նախագահի դեմ հնարավոր սպառնալիքների մասին։ ԱՄՆ-ն դեռևս անկախ կերպով չի ստուգել իսրայելական տվյալները։

Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ իսրայելական հաղորդագրությունը կարող է լինել վարչապետ Բենիամին Նեթանյահուի փորձը՝ ազդելու Սպիտակ տան որոշումների վրա և համոզելու Դոնալդ Թրամփին ակտիվացնել ռազմական գործողությունները։

Հուլիսի 9-ին Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել էր ենթադրության մասին, որ կարող է դառնալ մահափորձի թիրախ։ Նա ասել է, որ ինքն «Իրանի սպանությունների ցուցակում առաջին համարն է»։

Send