Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը Հորմուզի նեղուցով օրական թույլատրելու է ոչ ավելի, քան 15 նավի անցում

Blog Image

Իրանը հրադադարի համաձայնագրի շրջանակում Հորմուզի նեղուցով օրական թույլատրելու է ոչ ավելի, քան 15 նավի անցում, Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։

«Ընթացիկ հրադադարի համաձայն՝ Հորմուզի նեղուցով օրական թույլատրվում է ոչ ավելի, քան 15 նավի անցում։ Այս տեղաշարժը խստորեն կախված է Իրանի համաձայնությունից և որոշակի արձանագրության պահպանումից»,- ասել է աղբյուրը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող այս նոր իրավական շրջանակը պաշտոնապես հաղորդվել է տարածաշրջանի կողմերին։ Նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի լինի։

 

Send