Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Տարածաշրջան Քաղաքականություն

Իրանն ու Հայաստանը քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներմուծման ավելացման հարցը

Blog Image

Երևանում տեղի է ունեցել «Իրան-Հայաստան համատեղ էլեկտրաէներգետիկ ցանցի շահագործման կոմիտեի» 5-րդ նիստը՝ Իրանի էներգետիկայի նախարարի՝ էլեկտրաէներգետիկ ցանցի զարգացման ռազմավարության գծով տեղակալ և Հայաստանի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանի մասնակցությամբ, հաղորդել է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման, գազի և էլեկտրաէներգիայի բարտերի, նաև դրանց հետ կապված հարցերի ոլորտներում հետևողական համագործակցության պատմությունը:

Կողմերն նաև ընդգծել են այս ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը:

 

Send