Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նոր դուրս եկա Սրբազանի հիվանդասենյակից. Մարտուն Գրիգորյան

Blog Image

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գրում է.

«Գերաշնորհ Սրբազան Հայր, շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, ամենակարևորը, եղեք առողջ, այս պահին բոլորիս աղոթքները դրա մասին են:յն հարգանքն ու սերը, որ Դուք վայելում եք ոչ միայն Ձեր թեմում, այլ ողջ հավատավոր ժողովրդի կողմից` ավելին է, քան օրվա զրկանքները: Արդարությունն անպայման հաղթելու է:

Աստված օգնական, Սրբազան Հայր:

ՀԳ. Նոր դուրս եկա Սրբազանի հիվանդասենյակից, առողջական վիճակը բժիշկները վիրահատությունից հետո գնահատում են բավարար: Նրան փոխանցեցի բոլորիդ ջերմ շնորհավորանքները: Սրբազանն էլ փոխանցեց իր ջերմագին ողջույնները, օրհնությունն ու խորին շնորհակալությունը բոլորիդ»։

Send