Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ամերիկյան կործանիչի խոցումը չի ազդի Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վրա | Ինչ վիճակում են օդաչուները

Blog Image

Իրանում  ամերիկյան «F-15E Strike Eagle» կործանիչի խոցումը չի ազդի Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքի վրա, «NBC News»-ի՝ Սպիտակ տան ավագ թղթակից Գարեթ Հաակի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ո՛չ, ամենևին։ Ո՛չ, սա պատերազմ է։ Մենք պատերազմի մեջ ենք, Գարեթ», - ասել է նա։

Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի համար Իրանի դեմ ռազմական գործողությունը «տեսարժան վայրերի շրջագայություն» է, Իրանի համար՝ պատերազմ։

«Երկուսն էլ։ Դա տեսարժան վայրերի շրջագայություն է, որը մեզ կպաշտպանի պատերազմից, և պատերազմ, ըմ, նրանց համար [Իրանի համար], դա պատերազմ է։ Մեզ համար ավելի հեշտ ստացվեց, քան մենք կարծում էինք»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան տեսարժան վայրերի շրջագայության և պատերազմի մասին հարցին։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի թոշակի անցած բրիգադի գեներալ Բլեյն Հոլթը WABC ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Իրանի տարածքում խփված կործանիչի անձնակազմի անդամներն անվտանգ վիճակում են։ Գեներալը հղում է կատարել երկու բարձրաստիճան աղբյուրների։

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հաստատել են անձնակազմի միայն մեկ անդամի փրկությունը և երկրորդի որոնումները։

 

Send