Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլեւս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:

ՌԴ հայկական էլիտան առաջիկա ամիսներին ստիպված կլինի դիմել ոչ այնքան հրապարակային հայտարարությունների, որքան կոնկրետ գործողությունների։ Ի դեպ, հայ հասարակությանը եւս ժամանակ է տրվել` որոշելու՝ Փաշինյանին պահո՞ւմ են` առաջիկա նյութական եւ այլ զրկանքների գնով, թե՞ մերժում են:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send