Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ է բռնկվել․ «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի

Blog Image

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում, որը ամբողջությամբ մոխրի է վերածվել։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send