Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ամերիկյան կործանիչները ոչնչացրել են Բասիջի անցակետ | Իսրայելը հայտնել է առանցքային uպանությունների մասին, զգուշացում տարածել

Blog Image

-  Ամերիկյան կործանիչները ոչնչացրել են Թեհրանի Հավարան շրջանում Բասիջի անցակետը։

 

- Իսրայելի պաշտպանության ուժերն ամփոփել են Լիբանանի զինված խմբավորումների դեմ անցած շաբաթվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները։ Զինվորականների տվյալներով՝ «Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 350 զինյալ, այդ թվում՝ 15 բարձրաստիճան դաշտային հրամանատարներ։

Հարվածները հասցվել են օդից, ծովից և ցամաքից։ 

▪️Զեյդ Ալի Ջամաա - «Հեզբոլլահի» կրակային ուժերի հրամանատար
▪️Ալի Ռեզա Բայազար - Լիբանանում «Ղոդս» ուժերի հետախուզության ղեկավար
▪️Ահմադ Ռասուլի - Պաղեստինյան կորպուսի «Ղոդս» ուժերի հետախուզության ղեկավար
▪️Ալի Մաղալամ Թաբաջա - «Իմամ Հուսեյն» դիվիզիայի հրամանատար

Սպանվել են նաև «Հըզբոլլահի» յոթ դաշտային հրամանատար, «Ղոդս» ուժերի հինգ հրամանատար (լիբանանյան և պաղեստինյան կորպուսներում), «Իմամ Հուսեյն» դիվիզիայի երեք հրամանատար, այդ թվում՝ դրա ղեկավարը, և մեկ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար։

Կադրերն այստեղ

 

- Իրանում սպանվել է ևս երկու հոգևորական։

Նրանցից մեկը՝ Շեյխ Հադին ուսուցիչ է եղել և Խուզեստանում ԻՀՊԿ մշակութային բաժնի ղեկավար, սպանվել է Ահվազում տեղի ունեցած հարձակումների ժամանակ։ Երկրորդը՝ հոգևորական Հասան Սամեյը, սպանվել է անցյալ շաբաթ Ղոմում Փորձագետների խորհրդի շենքի վրա հարձակման ժամանակ։

- Իսրայելի պաշտպանության բանակը հրատապ նախազգուշացում է տարածել Թավրիզի բնակիչների համար։

«Շտապ նախազգուշացում արևմտյան Թավրիզի արդյունաբերական գոտում գտնվող բոլորին (կից քարտեզի վրա տարածքը նշված է կարմիր գույնով)։ «Սիրելի քաղաքացիներ, ձեր անվտանգության և առողջության համար խնդրում ենք ձեզ անհապաղ լքել քարտեզի վրա նշված տարածքը»։

Լուսանկարներն այստեղ

Send