Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը «համաձայն է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
«Առաջին համաշխարհային պատերազմի խրամատներից մինչև Նորմանդիայի լողափերը, Կորեայի սառցակալած բլուրներից մինչև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի այրող ավազները, և հենց հիմա մենք Մերձավոր Արևելքում մի փոքր գործողության կենտրոնում ենք… Եվ մենք երբեք թույլ չենք տա այդ թշնամուն՝ Չարլզը համաձայն է ինձ հետ, նույնիսկ ավելի, քան ես․․․ մենք երբեք թույլ չենք տա, որ այդ թշնամին միջուկային զենք ունենա»,- հայտարարել է Թրամփը
«Մեր երկրները միասին կանգնեցին՝ անսասան և հաղթական՝ կոմունիզմի, ֆաշիզմի և բռնապետության ուժերի դեմ… Պատմությունը չի ճանաչել ավելի մեծ ուժ, քան ամերիկյան հայրենասիրության և բրիտանական հպարտության միությունը», - ասել է ամերիկացի առաջնորդը Միացյալ Թագավորության արքայի պատվին կազմակերպված ընդունելոթյան ժամանակ։

Русский