Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի գավաթի խաղարկության հանդիպումները հետաձգելու մասին

Blog Image

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի գավաթի խաղարկության՝ այսօրվա բոլոր հանդիպումները հետաձգելու մասին։

Պատճառը Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարն է։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Լոս Եբենես և Ուրդա համայնքների միջև ընկած երկաթուղային հատվածում բախվել էին երկու արագընթաց գնացքներ։ Ողբերգության զոհ է դարձել առնվազն 50 մարդ, 179-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վթարի ենթարկված գնացքներում եղել է 544 ուղևոր։

RFEF-ը հետաձգել է Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի բոլոր 24 հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր ցերեկը և երեկոյան։

Send