Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային

Blog Image

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ջուդ Բելինգեմը, իսկ խաղի վերջնամասում Կիլիան Մբապեն 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց այն: Հյուրերը հանդիպման 68-րդ րոպեից ստիպված էին պայքարը շարունակել տասը հոգով, քանի որ պաշտպան Մարկաոն երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց դաշտից: Այս մասին հայտնում է Armsport-ը։

Այս հաջողությունից հետո մադրիդյան ակումբը 42 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, մինչդեռ «Սևիլյան» 20 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

Հունվարի 4-ին կայանալիք հաջորդ տուրում «Ռեալը» կհյուրընկալի «Բետիսին», իսկ «Սևիլյան» ուժերը կչափի «Լևանտեի» հետ:

Send