Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իլոն Մասկը հայտարարել է Լուսնի և Մարսի վրա քաղաքների կառուցման մասին

Blog Image

SpaceX-ը արդեն կենտրոնացել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաքի կառուցման վրա, որը կարող է իրականացվել 10 տարուց էլ պակաս ժամանակում, միլիարդատեր Իլոն Մասկն այս մասին հայտարարել է իր X-ում:

Մասկի խոսքով՝ նման քաղաք Մարսի վրա կհայտնվի 5-7 տարի հետո: Նա նշել է, որ դեպի Մարս ճանապարհորդությունը հնարավոր կլինի միայն որոշակի մոլորակային դասավորությունների դեպքում՝ յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, վեց ամիս թռիչքի ժամանակով:

Մյուս կողմից, դեպի Լուսին թռիչքը հնարավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ, երկու օր թռիչքի ժամանակով: «Սա նշանակում է, որ մենք կարող ենք լուսնային քաղաքի կառուցումն ավարտել շատ ավելի արագ, քան մարսյանինը», - ընդգծել է միլիարդատերը:

Send