Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT

Blog Image

ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ Իրանն ավելի վստահ է դարձել Մերձավոր Արևելքում թիրախներին հարվածելու իր կարողության մեջ, հաղորդում է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Թեհրանը կարող է դիտարկել էական սրման հնարավորությունը։

Մի քանի ամերիկացի պաշտոնյաներ նշել են, որ այս պայմաններում հակամարտության ավարտը դժվար կլինի: Նրանք ընդգծել են, որ Իրանը հավանաբար պատրաստ չէ որևէ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ և պատրաստ է միայն սրել Դոնալդ Թրամփի քաղաքական խնդիրները միջանկյալ ընտրություններից առաջ։

Մի քանի աղբյուրներ ասել են, որ Իրանը կարող է նոր հարձակում սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա և հարվածել Հորմուզի նեղուցում նավերին առաջիկա շաբաթներին։

Send