Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի ԱԱ նախարարը կոչ է արել Գազայում ամենօրյա սպանություններ իրականացնել

Blog Image

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Գազայի հատվածում ամենօրյա սպանություններ իրականացնել և իսրայելական բնակավայրերը վերաբացել։ Նա այս մասին հայտարարել է «Համաս» խմբավորման նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու վարած փոդքասթում։

Բրասլավսկին աշխատել էր որպես Նովա երաժշտական ​​փառատոնի անվտանգության աշխատակից, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին զինյալները հարձակվել էին նրա վրա։ Նրան առևանգել էին և երկու տարի գերի պահել (ազատ է արձակվել 2025 թվականի աշնանը)։

Որպես ազգային անվտանգության նախարար՝ Բեն-Գվիրը վերահսկում է ոստիկանական և բանտային համակարգը։ Նա ակտիվորեն առաջ է մղում օրենսդրություն՝ Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ մահապատիժ սահմանելու սահմանելու։ Երկրի պատմության մեջ մահապատիժը կիրառվել է ընդամենը երկու անգամ։

«Կարծում եմ՝ մենք պետք է գիշերը 30-40 նպատակային սպանություն իրականացնենք, ոչ միայն նրանք, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր արժանի չեն ապրելու», - ասել է նախարարը։

Բեն-Գվիրը անհամաձայնություն է հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու քաղաքականության հետ՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագրին համապատասխանելու փորձ։

Send