RAF ըմբշամարտի լիգայի նախագահ Չադ Բրոնշտեյնը մեկնաբանել է հայ Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ով Ջորջիո Պուլասի հետ մենամարտից հետո կռիվ էր սկսել:
Պաշտոնյայի խոսքով՝ մարտիկի նկատմամբ որևէ կարգապահական միջոց չի կիրառվել։
Լիգայի ղեկավարը բացատրել է, որ միջադեպից անմիջապես հետո որևէ որոշում չի կայացվել, քանի որ այն վերլուծելու համար ժամանակ է անհրաժեշտ: Կազմակերպության ներկայացուցիչներն ուսումնասիրել են մենամարտի կադրերը, կոնֆլիկտի հանգամանքները։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին Թեմփիում կայացած «RAF 6» մրցաշարում: Մենամարտից հետո, որն ավարտվել էր Ծառուկյանի 5-3 հաշվով հաղթանակով, մարզիկների միջև վեճն արագորեն վերածվել էր թիմերի անդամների մասնակցությամբ զանգվածային կռվի։
Բրոնշտեյնը նշել է, որ հնարավոր որակազրկման մասին նախնական հայտարարությունները արվել են պահի տակ, նախքան կազմակերպիչները կունենային միջադեպի ամբողջական պատկերը: Մանրամասն հետաքննությունից հետո լիգան որոշել է չկիրառել պատժամիջոցներ մարզիկի նկատմամբ։

Русский