Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ վիճակ է ճանապարհներին

Blog Image

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտ

Send