Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ դեկտեմբեի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են 32-ամյա Վասակ Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 63-ամյա Ալբերտ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 63-ամյա Սոնա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send