Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ստամբուլում 30 աշակերտ է հոսպիտալացվել կասկածելի թnւնավորմամբ

Blog Image

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 30 աշակերտ հոսպիտալացվել է կասկածելի թունավորմամբ՝ դպրոցի ճաշարանում ճաշելու հետևանքով, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Ճաշարանի սեփականատերերը ձերբակալվել են։

Բաշաքշեհիրի Գյուվերչինթեփե թաղամասի միջնակարգ դպրոցի ճաշարանում սնունդ կերած աշակերտները դիմել են դպրոցի վարչակազմին՝ սրտխառնոցի և փսխման գանգատով:

Դպրոց են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ: Սկզբնական բուժօգնություն ստանալուց հետո աշակերտները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Աշակերտները շարունակում են բուժումը:

Send