Ամերիկացիները շարունակում են նոր ռազմական տեխնիկա տեղակայել տարածաշրջանում՝ միաժամանակ պնդելով, որ փորձում են դադարեցնել պատերազմը, գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Նրանք կարծում են, որ մեր հետախուզությունը նույնքան սահմանափակ է, որքան իրենցը։ Մենք հասել ենք մի կետի, որտեղ հեշտությամբ ենք ճանաչում այս ամերիկյան խաղերը և համապատասխանաբար պատրաստվում ենք։ Գործողությունները պետք է հաստատեն խոսքերը, այլ ոչ թե հակասեն դրանց»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Русский