Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայտնի է՝ երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը

Blog Image


Եռակողմ բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները, կարող է տեղի ունենալ հաջորդ կիրակի՝ փետրվարի 1-ին: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ կիրակի (ութ օրից) Աբու Դաբիում», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես մեծապես կարևորում եմ պատերազմի ավարտի և անվտանգության պահպանման գործընթացի նկատմամբ ամերիկյան վերահսկողության անհրաժեշտությունը։

Բոլոր կողմերը համաձայնել են իրենց երկրներում զեկուցել բանակցությունների յուրաքանչյուր կետի մասին և համակարգել հետագա քայլերը իրենց ղեկավարների հետ։ Զինվորականները ուրվագծել են առաջիկա հանդիպման հարցերի ցանկը։ Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, իսկ Ուկրաինան պատրաստ է, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ»,-գրել է Զելենսկին։

Հունվարի 24-ին ավարտվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը: ՏԱՍՍ-ի աղբյուրը պնդում է, որ հանդիպման ժամանակ, այլ թեմաների շարքում, քննարկվել են «բուֆերային գոտիները» և «տարբեր վերահսկողության մեխանիզմները»:

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը շատ բան են քննարկել և բանակցությունները կառուցողական է անվանել: Հանդիպման ժամանակ նաև բարձրացվել է հակամարտության դադարեցման հնարավոր պարամետրերի հարցը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ:

Send