Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար։ Այս մասին նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։
«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի (խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը) այն միտքը, թե երկիրը գազ կգնի «հնարավոր բոլոր վայրերից», գրել է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից իրականացվող մատակարարումները։

Русский